‘Զուրաբյան. Բյուջեի նախագիծը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ անարգանք է’

1252

ԱԺ ճեպազրույցների հենց սկզբում այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ամեն ինչ պարզ է, առանց իմ ելույթի, թե ինչ է կատարվել: Տեսաք՝ ինչ փաստաթուղթ է ներկայացվել ԱԺ՝ 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Սա սահմանադրական հանրաքվեի նկատմամբ անարգանք է, երբ կարեւոր իրադարձություն է երկրում տեղի ունենում, իսկ կառավարությունն արագ-արագ նախագծերը բերում է ԱԺ՝ հաստատելու, դրանով շեղում է այս ճակատամարտից։ Միեւնույնն է՝ մենք մեր գործն առաջ ենք տանելու, ու այս հնարքները իրենց արդյունքը չեն տալու»: Փոխանցում է «Ա1+»-ը:

Ինչ վերաբերում է այսօր կայանալիք հանրահավաքին, ապա Լեւոն Զուրաբյանը խնդրեց այդ մասին հարցեր չտալ: Նա նշեց. «Այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու»:

Ինչ վերաբերում է ակտիվորեն քննարկված ծառայողական մեքենաների խնդրին, ապա ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք դիմել են հատուկ նամակով ԱԺ այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ բացատրերով, որ իրենց խմբակցությանը տրամադրված թանկարժեք մեքենայի փոխարեն ավելի էժանագին մեքենա տրամադրել. «Հաշվի առնելով բյուջեի խնդիրները, որ գոտիները պետք է ամուր կապել, առաջարկել ենք պակաս թանկարժեք մեքենա առնել: Մեզ մերժել են՝ տալով մի քիչ տարօրինակ պատասխան՝ ասելով, որ ավելի էժան մեքենաններն ավելի թանկ կնստեն պետության վրա: Ի դեպ, կես տարի էլ սպասել ենք այս նամակի պատասխանին»:

Նախորդ հոդվածը‘Օբաման չեղարկել է իրանական նավթի էմբարգոն ‘
Հաջորդ հոդվածը‘Մալիի մայրաքաղաքում հարձակում է տեղի ունեցել հյուրանոցի վրա’