‘Զուրաբյան. Երկիրը գիտակցաբար դեպի կործանում տանել կարող են միայն անմեղսունակ իշխանավորները ‘

1441

Երկիրը ճգնաժամի մեջ է, որն օրեցօր խորանում է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, ԱԺ վերջին երկու նստաշրջանները ցույց տվեցին, որ իշխանություններն ամեն ինչ անում են երկրի խնդիրներն անտեսելու, ոչ թե լուծելու նպատակով:

«Արդեն թոշակաների վճարաման հետ խնդիրներ կան, բյուջեն չի հավաքվում, դադարեցվում են պոլիկլինիկաների վճարումները, եւ ամենամեծ խնդիրներից մեկն է այն է, որ իշխանությունները ժխտում են ճգանաժամի գոյությունը երկրում», — ասաց նա:

Այս ամենը պատգամավորին հիմք է տալիս ասելու, որ իշխանություններն անմեղսունակ են: «Պրոբլեմները չտեսնել և երկիրը տանել դեպի կործանում՝ դա կարող են անել միայն անմեղսունակ կառավարիչները: Եթե ուշադիր հետեւենք իշխանությունների շատ հազվագյուտ նախաձեռնություներին՝ դրանք հիմանակում կապված են վիճակը փրկելուն ուղղված այնպիսի քայլերի հետ, որոնք  կապված են ավելի շատ հարկեր հավաքելու մարդկանցից, այդ հարցում նրանց ֆանտազիան անսպառ է», — նշեց նա:

Զուրաբյանի խոսքով, երկրի կառավարումն, ըստ էության, փոխարինել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով կամ երկրորդական խնդիրների քննարկամամբ, իսկ ընդդիմության խնդիրն ավելի բարդանում է  նաեւ այն պատաճառով, որ մինչեւ ԲՀԿ-ի փետրվարյան ջարդը հնարավորություն կար, 44 ստորագրություն հավաքելով, ԱԺ-ում կարեւոր հարցեր քննարկել եւ նախաձեռնել արհատահերթ քննարկում:

«Այսօր այդպիսի հնարավորություններ չունենք, ցավով եմ ասում դա: Եվ ստիպված ենք նման հարցերը բարձրացնել վարման կարգի վերաբերյալ մեր ելույթներով»,-ասաց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Մեր որդն ու մակարոնի նվազագույն զամբյուղը»’
Հաջորդ հոդվածը‘Հետխորհրդային երկրների տասը լավագույն ֆուտբոլիստները. Մխիթարյանը 10-րդն է (տեսանյութ)’