‘Զուրաբյան. Հանրապետական կուսակցությունը թքած ունի մեր Սահմանադրության վրա. Տեսանյութ’

1473

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավարը Լևոն Զուրաբյանը, այսօր դիմելով ԱԺ և ապա  Կառավարության շենքի մոտ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին, հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրեսը» դեմ է կառավարության այս քաղաքականությանը և պահանջում է  փոխել այդ որոշումը:

Անդրադառնալով նիստը տապալելու՝ Հանրապետականի գործելաոճին, Զուրաբյանը հայտարարեց. «Հանրապետական կուսակցությունը թքած ունի մեր սահմանադրության վրա: Սա նաև նշանակում է, որ այս մարդիկ (ՀՀԿ պատգամավորները) ոչ միայն զբաղվում են թալանով, բայց նաև վախենում են ներկայանալ իրենց փաստարկներով հասարակությանը: Փաստորեն՝ նրանք խոստովանեցին, որ ոչինչ չունեն ասելու հանրությանը, փաստորեն՝ նրանք խոստովանեցին, որ ոչնչով չեն կարող հիմնավորել իրենց դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներն այսօր ցույց էին կազմակերպել ԱԺ-ի մոտ, որից հետո նրանց միացան  խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, և նրանք երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք և ՀՀԿ գրասենյակ:

 

 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է Microsoft-ին կեղծարարներից’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական օմբուդսմենը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած ապատեղեկատվությունը’