‘Զուրաբյան. Հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը’

910

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջով դիմել է Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարող քաղաքացիներին:

«Մենք միասին հասել ենք աննախադեպ հաջողության. ստեղծվել է միասնական փոխզիջումային օրինագիծ, որն ունի եւ ձեր խմբի անդամների, եւ ԱԺ 4 խմբակցությունների աջակցությունը։ Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից։ Կարող եք վստահ լինել, որ կառավարությունը մինչեւ վերջ դիմադրելու է որեւէ փոփոխության եւ կնահանջի միայն, եթե տեսնի փողոց դուրս եկած եւ իր իրավունքների համար պայքարելու պատրաստ քաղաքացիների։ Մոռացեք բոլոր խոսակցություններն այն մասին, թե որ քաղաքական ուժն ինչ դիվիդենտներ է քաղելու։ Այսուհետեւ սա բոլորիս նախագիծն է. կամ բոլորս շահելու ենք, կամ` բոլորս պարտվելու ենք։ Աժ֊-ում եղած այս համախմբման հեղինակները դուք եք, իսկ հիմա ընդամենը պետք է գալ եւ կանգնել դրսում` հանուն հաղթանակի։ Մենք մեր գործը կանենք ներսում, բայց գործը հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն նշված հարցով հրավիրել է արտահերթ նիստ:

Այդ կապակցությամբ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է արել այսօր, ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և ներկայությամբ սատարել հարցին աջակցող պատգամավորներին:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները ԱԺ շենքի մոտ կսատարեն արտահերթ նիստ նախաձեռնած պատգամավորներին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Սա զուգարան է, եւ վերջ’