‘Զուրաբյան. Ոստիկանության այսօրվա գործողությունները նույն շղթայի օղակն են’

1541

Ակնհայտ է, որ այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների դեմ իրականացվող գործողությունները տեղավորվում են իշխանությունների նույն՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Կոնգրեսը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում՝ եղել են հայտարարություններ, որոնք վերաբերել են «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությանը:

Անդրադառնալով այսօրվա գործողությունների վերաբերյալ ոստիկանության հայտարարությանը՝ Զուրաբյանը նշեց, որ ոստիկանությունն իրեն տարիներ շարունակ թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների, պաստառների վերաբերյալ:

«Սա ցույց է տալիս իրենց իրավական մտածողության մակարդակը, նրանք իսկապես մտածում են, որ քննիչը, ոստիկանը կարող է բարոյական դատողություն անել ծրագրերի, կարգախոսների վերաբերյալ, որն, իհարկե, աբսուրդ է և իսկապես ֆունդամենտալ սահմանադրական ազատությունների ոտնահարում», — ասաց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Գարի Նևիլի կարծիքով «ՄանչեսթրՍիթին» հոգեբանական խնդիրներ ունի’
Հաջորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակից առգրավվել են դրոշներ, պաստառներ, ցուցակներ’