‘
Վրասատանի քաղաքացիների համար ռուսաստանյան կողմից վիզային ռեժիմի թեթևացման արդյունքները «սպասվում են արդեն այս ամառ», լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Ռուսաստանյան կողմը քննարկում է վիզային ռեժիմի դյուրացումը Վրաստանի քաղաքացիների տարբեր խմբերի և առհասարակ՝ բոլորի համար: Նախնական տվյալներով՝ ռուսաստանյան վիզաներ ձեռք բերելը կհեշտացվի գործարարների, ուսանողների, գիտնականների և այլոց համար»,- ասել է Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ 2000 թ. Ռուսաստանի կառավարությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմ էր սահմանել, այնուհետև նույնն արել էր Վրաստանը՝ Ռուսաստանի քաղաքացիների համար: 2004 թ. սեպտեմբերից, սակայն, Վրաստանը միակողմանիորեն հեշտացրեց վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, իսկ մեկ տարի առաջ էլ, դարձյալ միակողմանիորեն՝ առհասարակ հանեց այն, և ՌԴ քաղաքացիները հնարավորություն ստացան առանց վիզա ձևակերպելու՝ երկրի տարածքում գտնվել 90 օր, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘