‘Զվարթնոցի հին շենքի հիմքն ամրացնելու անհնարինության վերաբերյալ պնդումներն անհիմն են’

757

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հիմքն ամրացնելու անհնարինության վերաբերյալ պնդումներըը հեթիաթնր են: Այս մաիսն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Հայարդնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

«Նման վիճակում է գտնվում Հայաստանի շեմքերի 80%-ը, ինչը հիմնավորվում է Սպիտակի երկրաշարժից հետո տեղի ունեցած` շինարարական նորմերի փոփոխությունով, բայց չեմ կարծում, որ այդ բոլոր շենքերը պետք է քանդվեն»,-նշել է փորձագետը: Միաժամանակ նա հավելել է, որ որ եթե կոնցեսիոները չգիտի, թե ինչ նպատակներով օգտագործի օդանավակայանի շենքը, ապա թող այն վերադարձնի սեփականատիրոջը, այսինքն, պետությանը: Ազիզանի խոսքերով, կգտնվեն մարդիկ, ովքեր կմշակեն շենքի շահագործման նոր պլան, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն ունի օգտագործման բավականին մեծ ներուժ: Նրա խոսքերով, «Զվարթնոցի» հին շենքը հանդիսանում է խորհրդայն մոդեռնիզմի հաջողված մոդելներից մեկը: «Այդպիսի շենքերը չի կարելի քանդել, դրանք հանդիսանում են մշակույթի հուշարձաններ, մենք առանց այն էլ շատ բան չենք կարողացել պահպանել»,-եզրափակել է նա:

Իր հերթին, Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շնորհակալություն է հայտնել օդանավակայանի կոնցեսիոներին, որ նա ժամանակին հարցը ներկայացրեց հանրային քննարկումներին: «Գոնե այս հարցում մենք չուշացանք, քնարկումների և փոխհամաձայնության գալու, ինչպես նաև Զվարթնոցի շենքը հետագա շահագործելու հայեցակարգ մշակելու ժամանակ դեռ ունենք»,-նշել է ճարտարապետը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, եթե օդանավակայանի կառավարիչն ուզում է ընդլայնել օդանավակայանը, ապա դա լիովին հնարավոր է անել ձախ կողմից, քանդելով վերջին մի քանի տարիներին կառուցված շինությունները:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թերմինալը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ.Չերկեզյանի, Ժ.Շեհլյանի, Ա.ՏԻգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից օդանավակայանը 30 տարով հանձնվել է կոնցեսիոն կառավարման` «Արմենիա — միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ավելի վաղ «Արմենիա — Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ մտադիր չէ ժամանակ և գումարներ ծախսել հին շենքի պահպանմանը, որը «չի համապատասխանում աէրոնավտիկայի ներկայիս չափանիշներին»:

Հոկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նիստում միաձայն որոշում է ընդունվել` դիմել ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին, պահանջելով վերադարձնել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պետական հուշարձանների ցանկ

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է սպասվում ԱԱ 2014-ի ընտրական վերջին խաղային օրվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Բնակչության կողմից ցածր պահանջարկը եւ բարձր հարկերը խոչընդոտում են ՓՄՁ զարգացմանը Հայաստանում’