‘
Մեքսիկայի իշխանություններն արգելել են ամերիկյան զբոսանավին՝ մուտք գործել Կոսումել կղզու նավահանգիստ՝ կասկածելով, որ ուղևորներից մեկը կարող է վարակված լինել Էբոլա վիրուսով, հաղորդել է BBC News-ը:
Նավը դուրս է եկել Թեքսասի Գալվեսթոն նավահանգստից, և այնտեղ իսկապես կա մի բուժքույր, որը դրանից առաջ գործ է ունեցել Էբոլայից մահացած Թոմաս Դանկանի անալիզների հետ:
Բուժքույրն ու իր ամուսինը նավի վրա կարանտինի մեջ են, և առայժմ ոչ մի հիմք չկա պնդելու, որ նրանք վարակված են այդ մահացու վիրուսով:
Մինչ այդ զբոսանավը այցելել է կենտրոնամերիկյան Բելիզ պետություն, սակայն այդ երկրի իշխանությունները բուժքրոջը թույլ չեն տվել ափ իջնել:
Թեքսասում բոլոր այն 75 բուժաշխատողներին, ովքեր շփումներ են ունեցել Թոմաս Դանկանի հետ, 21 օր արգելվել է օգտվել հասարակական տրանսպորտից և հայտնվել մարդաշատ վայրերում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘