‘
Իսպանացի բուժքույրը, որը Մադրիդի հիվանդանոցում վարակակիր երկու հոգևորականների խնամելիս ինքն էլ վարակվել էր Էբոլա վիրուսով, ըստ երևույթին՝ առողջացել է, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իշխանությունների հայտարարություններին:
Բարձր ջերմությամբ Մադրիդի հիվանդանոց տեղափոխված 44-ամյա Թերեսա Ռոմերոյի անալիզները վիրուսի առկայության վերաբերյալ բացասական արդյունք են ցույց տվել:
Բուժքրոջը բուժել են հակամարմինների շիճուկով, որն ստացվել է առողջացած մարդկանցից, ինչպես նաև՝ այլ դեղամիջոցներով, որոնք կառավարության մամլո քարտուղարը հրաժարվել է անվանել:
Ռոմերոն առաջին մարդն է, ով Էբոլայով վարակվել է Արևմտյան Աֆրիկայից դուրս: Հիվանդանոցում հսկողության տակ է ևս տասնհինգ մարդ, այդ թվում՝ բուժքրոջ ամուսինը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘