‘Էբոլա վիրուսից Եվրոպայում առաջին հիվանդն է մահացել’

787

Իսպանացի քարոզիչ Միգել Պախարեսը վախճանվել է Մադրիդի հիվանդանոցում էբոլա տենդից: 75-ամյա հոգեւորականը վարակվել է Լիբերիայում, տեղափոխվել է հայրենիք եւ մահացել այնտեղ, չնայած, որ նրան տենդը բուժող փորձնական դեղամիջոց են տվել:

Էբոլա տենդի զոհերի թիվը արեւմտյան Աֆրիկայում արդեն գերազանցում է 1000 մարդը, շուրջ 2000-ը վարակակիր են:

Պախարեսը կաթոլիկ եկեղեցու անունից քարոզում էր Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի Սուրբ Հովսեփ հիվանդանոցում:

Օգոստոսի 9-ին մահացել է հիվանդանոցի մի բուժքույր, իսկ դրանից մեկ օր առաջ մահացել է հիվանդանոցի տնօրեն Պատրիկ Նշամձեն:

Ժնեւում կայացած հատուկ նիստի ընթացքում այսօր մասնագետները հավանություն են տվել դեռեւս մարդկանց վրա փորձարկում չանցած ZMapp դեղամիջոցին:

 

 

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալվել է «Россия сегодня»-ի թղթակիցը’