‘
Մարտին Էդեգորը, ով «Ռեալին» է միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, արհամարհում է «Կաստիլյայի» մարզումները և նախընտրում է թիմում հայտնվել միայն խաղերի օրերին: Այս մասին գրում է իսպանական As պարբերականը: Վերջին երկու խաղերում նորվեգացին եղել է պահեստայինների թվում, թիմակիցները պարզապես չգիտեն, թե ինչպես համագործակցել Էդեգորի հետ խաղադաշտում, այդ պատճառով Զինեդին Զիդանի մարզչական շտաբը տարբերակ չի տեսնում, որպեսզի Մարտինին ընդգրկի մեկնարկային կազմում:
Այս իրավիճակում ֆուտբոլիստն ու իր հայրը պնդում են, որ կիրառվի պայմանագրի այն կետը, ըստ որի ֆուտբոլիստը կարող է շաբաթական հինգ օր մարզվել առաջին թիմի հետ: Մադրիդում Էդեգորին կոչ են անում ավելի հաճախ աշխատել «Կաստիլյայի» հետ և պրոֆեսիոնալ կերպով մոտենալ գործին, սակայն ակումբում աղբյուրի խոսքերով, «տղան հետաքրքրված է միայն Քրիստիանու Ռոնալդուի կողքին մարզվելով»:
‘