‘Էդեգոր. «Զիդանը հրաշալի մարզիչ է և օգնում է ինձ»’

536

Մադրիդի «Ռեալի» նորեկ, 16-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում», խոսել է թիմի կազմում իր հեղինակած առաջին գոլի մասին:

«Հրաշալի է, որ գոլ խփեցի նոր թիմի կազմում: Դեռ չեմ որոշել՝ ինչ եմ անելու խաղաշապիկը, որով խաղում էի այդ օրը: Հնարավոր է՝ պահեմ այն: «Ռեալում» ես շատ երջանիկ եմ: Զիդանը հրաշալի մարզիչ է եւ շատ է օգնում ինձ: Ամեն օր մարզվելով բարձրակարգ խաղացողների հետ՝ սովորում եմ նրանցից»,-ասել է պատանի ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսը հանդես կգա «Էնֆիլդ»-ում’