Էդեն Ազարը կկարողանա առաջին անգամ մասնակցել «Էլ Կլասիկոյին»

830

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը։

Ազարը մկանային գերհոգնածության պատճառով բաց թողեց Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումը, սակայն հասցրել է վերականգնվել եւ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ կմեկնի Բարսելոնա, հաղորդում է Marca-ն։ «Ռեալը» «Շախտյորին» հաղթել էր 5։0 հաշվով։

Էդեն Ազարի համար առաջիկա «Էլ Կլասիկոն» կլինի առաջինը կարիերայում։ Երրորդ մրցաշրջանը «Ռեալում» անցկացնող ֆուտբոլիստը նախորդ չորս հանդիպումները «Բարսելոնայի» հետ բաց է թողել վնասվածքների հետեւանքով։

«Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

9 տուրից հետո «Ռեալը» 17 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» ունի 15 միավոր եւ 7-րդն է։

Նախորդ հոդվածըԴու ժե՛խ, դու ա՛խտ, դու Չիշխանյան. ՉԻ
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 89-րդն է