‘
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանին: Վերջինս տեղեկացրել է, որ այս պահին Բարսեղյանը դեռ աշխատանքի մեջ է:
Սահմանդրության համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության որոշումները վավերացնում է Հանրապետության նախագահը։
Ըստ հավաստի տեղեկությունների, նրա փոխարեն Արարատի մարզպետ կնշանակվի Գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով կոալիցիոն կառավարությունում այդ պաշտոնին նշանակվել էր ՀՅԴ քվոտայով:
‘