‘Էդիկ Բարսեղյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից, ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանը կնշանակվի մարզպետ’

1237

Կառավարությունը քիչ առաջ Էդիկ Բարսեղյանին ազատեց Արարատի մարզպետի պաշտոնից: Գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստին, ներկայացնելով Արարատի մարզպետին ազատելու որոշման նախագիծը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ Էդիկ Բարսեղյանը դիմում է ներկայացրել` խնդրելով ազատել պաշտոնից, և այդ դիմումի հիման վրա ընդունվում է որոշումը:

Ըստ Civilnet.am-ի՝ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արարատի մարզպետի պաշտոնում ՀՅԴ անդամ, նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին նշանակելու մասին որոշման նախագիծը:

Էդիկ Բարսեղյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր հոկտեմբերի 7-ին:

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Եկատերինբուրգի Ս. Կարապետ եկեղեցին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ բարձրաստիճան սպան պաշտոնանկ է արվել կազինոյում խարդախության համար’