‘Էդիկ Հարությունյան. Իշխանությունները իրենց պահվածքով վիրավորում են թե զոհերին, թե` ժողովրդին’

1330

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Մինչ հանրահավաքի մեկնարկը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին 2008-ի մարտի մեկին սպանված տաս քաղաքացիների հիշատակը: Ելույթ ունեցավ նաեւ մարտիմեկյան սպանդի զոհերից մեկի` Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ինքը բացի սպանդի զոհի ծնող լինելուց, նաեւ այս երկրի քաղաքացին է, եւ շնորհակալ է բոլոր կուսակցություններից, որոնք այսօր միացել են, շնորհակալ է բոլոր ազատամարտիկներից, որոնց մի մասնիկն է նաեւ ինքը: «Այսօրվա իշխանությունները ժողովրդի եւ իրենց միջեւ թշնամություն են ստեղծում եւ իրենց պահվածքով վիրավորում են թե զոհերին, թե` ժողովրդին: Մեր հետագա պայքարը մեր միասնականության մեջ է, եթե միասական լինենք, ոչ ոք չի կարողանա մեզ հաղթել:Մենք բոլորին կհաղթեք»,- նշեց Էդիկ Հարությունյանը: 

Նախորդ հոդվածը‘2 Ուղիղ միացում Ազատության հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյանը ուղերձ է հղել հանրահավաքի մասնակիցներին ‘