‘Էդիկ Մինասյան. Եթե որեւէ մեկին նկատեմ ցույցի գնալուց, կհեռացվի համալսարանից (Ձայնագրություն)’

4001

Անցած տարվա նոյեմբերին, երբ հրապարակեցինք ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց Պատմություն» դասագրքից հատվածներ, շատերը ապշեցին, որ ոչ միայն անցյալը, այլեւ՝ ներկան, կարելի է այդպես կեղծել: Դասագրքի հետ առնչություն ունեցողները, (ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան), սակայն, հայտարարում էին, թե դասագրքում որեւէ բան չի կեղծվել: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասում էր, թե դասագրքում որեւէ բառ չի փոխվելու:

Այն, որ ԵՊՀ-ն իրականում վերածվել է քաղաքական կառույցի, պատասխանատուները կարծես՝ չէին ցանկանում ընդունել: Չնայած այն բանին, որ դա հայտնի փաստ էր:

Մեր ձեռքի տակ է հայտնվել 2008-ի հետընտրական շրջանում արված մի ձայնագրություն, որտեղ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ուսանողներին հայտարարում է, որ եթե նրանցից, կամ դասախոսներից մեկը մասնակցի ցույցերին, ապա կհեռացվի համալսարանից: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե «մի՞թե դա մեր սահմանադրական իրավունքը չէ», Մինասյանը այսպիսի պատասխան է տալիս. «Ի՞նչ սահմանադրական իրավունք»: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքական գովազդն ամենաթանկը կլինի «Շանթում», ամենաէժանը՝ «Երեւանում »’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահը Բաշար Ասադին կոչ է արել հրաժարական տալ’