‘
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում այսօր կարմրահերների ավանդական շքերթը կանցկացվի: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ սրանով նպատակ ունեն աջակցել այն մարդկանց, որոնք իրենց մազերի գույնի պատճառով ծաղրի առարկա են դառնում:
Շքերթի անցկացման վայրը նույնպես պատահմամբ չի ընտրվել. Հենց Շոտլանդիայում է բնակվում աշխարհի կարմրահերների 90 տոկոսը:
Շքերթի հիմնական կարգախոսն է՝ «կարմրահեր եւ հպարտ»:
‘