‘
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն ամռանը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հանուն դրա պատրաստ է աշխատավարձի նվազեցմանը: Ներկայումս բոսնիացի ֆուտբոլիստը Անգլիայում վաստակում է շաբաթական 120 հազար ֆունը, սակայն միեւնույն ժամանակ դժգոհ է խաղային քիչ ժամանակահատվածից, որն իրեն է տրամադրում «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, հաղորդում է The Sun-ը:
Դորտմունդցիները պատրաստ են Ջեկոյի համար վճարել 20 միլիոն ֆունտ եւ հենց նրանց տեսնում Ռոբերտ Լեւանդովսկուն փոխարինողի դերում: Իսկ Լեւանդովսկին, մեծ հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
‘