‘Էդուարդո Էռնեկյանը գինեգործարան է բացել ‘

906

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը խաղողի մշակումից անցում է կատարում վերամշակման։ Գործարարը կառուցել է գինու գործարան և նախատեսում է արտահանել արտադրված գինիները։
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս Դե Արմենիա» ագարակի տարածքում կառուցված գինու գործարանում հնարավոր է տարեկան արտադրել 300 հազ. լ գինի։ Առաջիկա տարիներին գործարարը նախատեսում է արտադրական հզորությունները հասցնել 1 մլն լ-ի։ Առաջին փուլում ներդրվել է $3 մլն, տեղակայվել են իտալական և ֆրանսիական ժամանակակից տեխնոլոգիաներ։ Գինու արտադրությունում օգտագործվելու են հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական խաղողի սորտեր։ Արտադրվելու է երեք տեսակի գինի՝ անապակ կարմիր, սպիտակ և կարմիր հնեցված։

Ինչպես տեղեկաղնում է emedia.am-ը, այսօր՝ հոկտեմբերի 5–ին տեղի է ունեցել գործարանի հանդիսավոր բացման արարողությունը։ 

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Խաչատրյանը` ԼՂՀ փոխարտգործնախարար ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչ են մտածում քաղաքացիները ԱԳՆ շենքի վաճառի մասին (տեսանյութ)’