‘Էդուարդ Աղաբեկյանը առաջադրվել է ԼՂՀ նախագահի թեկնածու’

2906

‘

Այսօր երեկոյան ժամը 18.00-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը այսօր իր առաջադրման մասին է հայտարարել ԼՂՀ ԱԺ «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիքը», ԱԺԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել են, որ նախագահի պաշտոնում առաջադրել եւ սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանին: 

Հիշեցնենք, որ վերջին սահմանադրական փոփոխություններից հետո Լեռնային Ղարաբաղը կառավարման կիսանախագահական համակարգից անցել է նախագահական համակարգի, որը կսկսի գործել 2020 թվականից, երբ ԼՂՀ քաղաքացիները ուղիղ ընտրությամբ կընտրեն նախագահ: Մինչ այդ անցումային շրջանի նախագահին ընտրելու է ԱԺ-ն:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը: 

 

‘

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը մերժել է Եվրախորհրդարանի պատգամավորին Բաքվին հանձնելու հայցը’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը չի հավատում, որ «Հյուսիս-հարավի» վրա փողեր են լվացվել’