‘
Բանից պարզվում է՝ միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի ԱԳՆ-ն ավիատոմսերի վրա 27 մլն դրամ է ծախսել, ընդ որում այդ գումարի 30 տոկոսը ծախսել է անձամբ Էդուարդ Նալբանդյանի բիզնես-կլասի տոմսերի համար:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Եթե Հայաստանն իսկապես ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարեր, ու Էդուարդ Նալբանդյանն էլ իսկական նախարար լիներ, այդ գումարն, իհարկե, «աչքներիս» չէր երևա»: Բայց Հայաստանը, համաձայնվեք, այն երկիրը չէ, որ իրեն թույլ տա դիվանագետների ու նրանց տիկնանց «շոփինգների» համար այդքան գումար ծախսել:
Իսկ ընդհանրապես՝ եթե հաշվի առնենք Էդուարդ Նալբանդյանի կեցվածքն ու «ակտիվ գործունեությունը» տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ, ապա նրա տեղաշարժը պետք էր կազմակերպել ոչ թե բիզնես-կլասով, այլ որպես ուղեբեռ: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ուղեբեռի տեղափոխման արժեքը կախված է քաշից, կարող ենք պնդել, որ այդ դեպքում Հայաստանը կունենար տարածաշրջանում ամենաէֆեկտիվ արտգործնախարարը: Համենայն դեպս՝ խնայողության տեսակետից:
‘