‘Էդուարդ Սնոուդեն. ԱՄՆ հետախուզությունը ամեն օր ամբողջ աշխարհում գաղտնալսում է 5 միլիարդ մարդու ‘

755

Washington Post թերթը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ, հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենի կողմից թերթին տրամադրված բացահայտումների հերթական խմբաքանակը:

Համաձայն թերթի տեղեկոթյունների՝ Ազգային անվտանգության գործակալությունը ամեն օր ամբողջ աշխարհից հինգ միլիարդ հեռախոսազանգերի մասին ինֆորմացիա է ստանում: Գործակալության աշխատակիցները կարող են պարզել ցանկացած  բաժանորդի գտնվելու վայրը, նրա կոնտակտները և նրա փոխհարաբերությունները ուրիշ անձանց հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ Washington Post-ի՝ այդ տեղեկությունները թերթի հետ զրույցում հաստատել են գործակալության ներկայիս աշխատակիցները: Նրանց խոսքով՝ ամբողջ աշխարհով «հարյուր միլիոնավոր» հեռախոսազանգերի հսկողությունը թույլ է տալիս պարզել հայտնի ահաբեկիչների տեղաշարժը, ինչպես նաև նրանց հին ու նոր կոնտակտները: Այդ տվյալների վերլուծության համար օգտագործվում են մի շարք ծրագրեր, որոնցից մեկն էլ CO-TRAVELER ծրագիրն է:

Ինչպես նշում է Washington Post-ը, բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին հավաքագրվող տեղեկատվությունը «իր ինտենսիվության, մասշտաբների և անձնական կյանքի անձեռնմխելիության նկատմամբ պոտենցիալ ազդեցությամբ» գերազանցում է ԱԱԳ-ի մյուս բոլոր գաղտնի ծրագրերին, որոնց մասին վերջին կես տարում հայտնի է դարձել Էդուարդ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ: «Փորձագետները կարող են գտնել բջջային հեռախոսներ աշխարհի ցանկացած կետում, հետևել դրանց տեղաշարժին և պարզել դրանցից օգտվող մարդկանց միջև քողարկված հարաբերությունները»,-հավելում է Washington Post-ը:  

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստան. նախկին նախարարի համար դատախազը պահանջում է 28 տարվա ազատազրկում’