Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

301

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2022թ․Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ տեղում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Նախորդ հոդվածըԵղիշե Մելիքյանը՝ 2022թ․ Հայաստանի լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըՊելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին