Էդուարդ Սպերցյան.Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս

465
Dublin , Ireland - 27 September 2022; Eduard Spertsyan of Armenia before the UEFA Nations League B Group 1 match between Republic of Ireland and Armenia at Aviva Stadium in Dublin. (Photo By Ben McShane/Sportsfile via Getty Images)

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում ելույթների մասին.

«Հավաքականն ու ակումբը միանգամայն տարբեր զգացողություններ են: Հավաքականում ես առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի հետ, երբ ամբողջ երկիրը քեզ է երկրպագում: Մրցակցության մակարդակը ևս տարբեր է, երբ խաղում ես Գյունդողանի, Մյուլերի և Մոդրիչի դեմ:

Մինչև վերջերս Հայաստանի հավաքականը գլխավորում էր Խոակին Կապառոսը: Նա շատ է պատմել «Սևիլիայի» մասին, որի ակունքներում է կանգնած և որի հետ ՈՒԵՖԱ-ի երկու գավաթ է նվաճել: Կապառոսը շատ է պատմել օրինակ Սերխիո Ռամոսի մասին. «Ռամոսն առաջինն էր ամենուր՝ խաղադաշտում, հանդերձարանում, գիշերային ակումբում: Դուք էլ պետք է ձգտեք լինել առաջինը»,- ասում էր նա»:

Սպերցյանն անդրադարձել է նաև հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին. «Հայաստանի հավաքականի շնորհիվ ծանոթացա Մխիթարյանի հետ: Հենրիխն ասում է. «Միշտ լսիր սրտիդ»: Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս: Դա իմ ընտրությունն էր, նույնիսկ ծնողներիս հետ չեմ քննարկել այն: Ոչնչի համար չեմ զղջում»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Sports.ru-ն:

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը կրկին թալիբներին կոչ է արել բացել բուհերն ու դպրոցները կանանց համար
Հաջորդ հոդվածըՊուտին․ Արևմուտքն ուզում է պոկել Ռուսաստանի պատմական տարածքները