‘
Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԳՄ-ն ստիպված է վերանայել համագործակցությունը «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի հետ.
«Ընթերցելով Հուսիկ Արայի «Պարոն նախագահ, հուսամ՝ նամակս կկարդաք» հրապարակումը («Հրապարակ» օրաթերթ, 02.10.2013թ.)՝ մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում մեր գրչընկերոջ նկատմամբ ցուցաբերած անարդար ու անհարգալից վերաբերմունքի առիթով՝ ապօրինաբար դուրս թողնելով բնակարանների ցուցակից, և դատապարտում ենք կատարված խայտառակությունը: Նման խաբեության ու անվստահության մթնոլորտում ստիպված ենք վերանայել համագործակցությունը «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի հետ»,-ասված է հայտարարության մեջ:
‘