‘Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց ադրբեջանցի պատգամավորի հարցին’

859

ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահող, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ Ստրասբուրգում ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստումԵլույթից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, Նալբանդյանը, մասնավորապես, ողջունել է օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը:

«Որպես իմ ազգի ներկայացուցիչ, ես ողջունում եմ ԱԽ ընդունած բանաձեւը: Մենք հույս ունենք, որ նման կերպ հնարավոր կլինի վերացնել քիմիական զենքն այդ երկրում եւ վերջնական կարգավորման համար հնարավորություն ստեղծել», — ասել է ԱԳ նախարարը: Որպես միջազգային հանրության լուրջ հաջողություն, Նալբանդյանը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ բանաձեւն ընդունվել է միաձայն:

Նախարար Նալբանդյանը պատասխանել է նաեւ ադրբեջանցի պատգամավոր Սեիդովի հարցին: Վերջինս խոսել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների» խնդիրների մասին:

Ի պատասպան, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սեիդովի ասածը Ադրբեջանի տեսակետն է, որը չի կիսում միջազգային հանրությունը:

«Ի տարբերություն Ադրբեջանի դիրքորոշման, Հայաստանի դիրքորոշումը լրիվ համընկնում է միջազգային հանրության կարծիքի, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի միջնորդ հանդիսացող  Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ կարծիքի հետ, որոնք նախագահների մակարդակով բազմիցս առաջարկություններով են հանդես եկել Դովիլում, Մուսկոկում, Աքվիլայում եւ այլուր», — մասնավորապես, ասել է Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային խորհուրդների կազմավորումը’
Հաջորդ հոդվածը‘Լյուդովիկ Ժյուլի. Ես չդիմացա Մեսսիի հետ մրցակցությանը ‘