‘էդվարդ Նալբանդյանը երեկ որոշել էր ծաղրել հայ ժողովրդին. Մամուլ’

1232

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը երեկ որոշել էր ծաղրել հայ ժողովրդին: Լրագրողների հետ ճեպազրույցում Արևելյան գործընկերության երկրների’ Վիլնյուսում կայանալիք համաժողովի մասին բոլոր հարցերին նա պատասխանել է նույն նախադասությամբ. «Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն»:

Չտարբերվելով իր խոսնակի պահվածքից՝ նախարարը չի պատասխանել նաև հարցին, թե վիլնյուսյան համաժողովի պատվիրակությունն արդյոք Սերժ Սարգսյանը պետք է գլխավորի, թե ոչ: Նա միայն ասել է, թե այդ համաժողովի վերաբերյալ ամեն ինչ արդեն որոշված է, բայց այդպես էլ «բաղձալի» որոշումը չի ներկայացրել: Այս պահվածքը նշանակում է, որ իշխանությունները հարկ չեն համարում ժողովրդին տեղեկացնել, թե կարևոր հարցերի վերաբերյալ իրենք ինչ են որոշել, ինչ են պատրաստվում անել: Ճիշտ և ճիշտ հայտնի «Պինգվինաշեն» մուլտֆիլմի հերոսի նման. «Նախ՝ անում եմ, ինչ կամենամ, հետո՝ դիմում ծնողներիս»: Սա ՀՀ քաղաքացիների հանդեպ արհամարհանքի ուղիղ դրսևորում է: Ի՞նչ են նրանք թաքցնում: Արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունների նման հերթական անգամ ինչ-որ դավադրություն չի նախապատրաստվում Վիլնյուսում:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Երևան կգա Գյումրիով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «Փակ շուկան» չպահպանելու համար շնորհակալագիր է հանձնել. Մամուլ’