‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’

1095

Նոյեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: 

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները:
Փարիզում՝ հոկտեմբերի 27-ին` Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ գագաթնաժողովի լույսի ներքո՝ նախարար Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը վստահ է, որ ռուբլու անկման հիմնավոր գործոններ չկան’
Հաջորդ հոդվածը‘Քիսինջեր. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն անարդյունավետ է’