‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի արտգործնախարարի հետ’

628

Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ԱԳՆ կայքի փոխանցմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։

ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք խնդրահարույց օրենքներ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզություն. «Բոինգը» խփել են անջատականները, սակայն՝ սխալմամբ’