‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին’

860

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացվել Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։

Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և գալիք տարվա անելիքների վերաբերյալ։

Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը՝ ավագ դեսպանը։

Հանդիպմանը ներկա են եղել Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց Ձորից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրել են մարզի և Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական և առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը:

Նախորդ հոդվածը‘6 ժամ տևողությամբ փոխհրաձգություն Քաբուլում. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Կործանվող Նեղուցի վա՞նք, թե՞ կաթողիկոսական նստավայր (տեսանյութ)’