‘
Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին փետրվարի 13-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:
Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առնչվող հարցերին։
‘