‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’

562

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Արտգործնախարարն ու համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Վերջիններս նախարար Նալբանդյանին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող՝ բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջընթացին:

Քննարկվել է նաև առաջիկայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Պելե. «Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի Մեսսիի և Ռոնալդուի միջև’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Տեղի է ունեցել սառնասրտորեն կատարված սպանություն (տեսանյութ)’