‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներին’

567

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար տիկին Կարին Վոլդսեթին և նրա ղեկավարած պատվիրակությանը, — iLur.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի և նրա Խորհրդարանական վեհաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորել է այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը:

Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է ՀՀ ԱԳՆ պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ պատվիրակներին. Ընտրությունները չեն կարող համարվել մրցակցային’