‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԼՂՀ արտգործնախարարին’

1318

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկեր Կարեն Միրզոյանին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Նախորդ հոդվածը‘Լավրով. Մինսկյան պայմանավորվածությունները գտնվում են ձախողման վտանգի տակ Կիեւի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Գանայում ավելի քան 100 մարդ է զոհվել ավտոլցակայանի պայթյունից’