‘Էդվարդ Նալբանդյան. Պարադոքսալ է, որ ԵՄ ձգտող Թուրքիան փակել է իր սահմանը հարևան պետության հետ ‘

682

Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նախօրեին Բրյուսելում  ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է», — հայտարարել է Նալբանդյանը` ողջունելով Հերբերտ Սալբերի նշանակումը որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ 

Նախորդ հոդվածը‘Վիրահայոց թեմի առաջնորդը և վրաց միտրոպոլիտը քննարկել են Թբիլիսիի միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը միայնակ՝ ընդդեմ Ադրբեջանի’