‘Էդվարդ Նալբանդյան. «Սաֆարովի գործը» սպառնում է տարածաշրջանի երերուն խաղաղությանը ‘

694

«Սաֆարովի գործը» վտանգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը եւ սպառնում է տարածաշրջանի երերուն խաղաղությանն ու անվտանգությանը, — ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 67-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը ներկաներին հիշեցրել  է, որ Սաֆաևովը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել է քնած ժամանակ, «միայն այն բանի համար, որ նա հայ է»: «Ադրբեջանակնա ղեկավարությունը նրան (Սաֆարովին) ազգային հպարտության խորհրդանիշ եւ երիտասարդների համար օրինակելի կերպար է դարձրել», — ասել է նա:

Նալբանդյանն իր խորին մտահոգությունն է հայտնել նաեւ Սիրիայում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, ընդգծելով, որ բռնության հետեւանքով տուժում է երկրի խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայ համայնքը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակում է ընդունել սիրիահայ փախստականներին: Նա նշել է, որ հնարավոր չէ հասնել խաղաղ կարգավորման առանց բոլոր կողմերից կրակի դադարեցման եւ առանց լայն քաղաքական երկխոսության, որը հաշվի կառներ բոլոր սիրիացիների շահերը:

 

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ընտրությունն ավարտվեց. ընդդիմությունն ահազանգում է ոստկանության միջամտության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար. Առայժմ Մախաչկալայում հնարավոր չէ խաղալ’