‘«Էդ ե՞րբ ենք սուտ խոսել». ՀՀԿ-ական պատգամավորի հարցը ծիծաղ առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանում ‘

1115

«Արմատական ռեֆորմների կարող է գնալ այն կառավարությունը, որն ունի հանրության վստահությունը: Արդյոք ունի՞ կառավարությունն այդ վստահությունը: Պատասխանը միանշանակ է՝ ոչ», — Ազգային ժողովում 4 ոչ իշխանական խմբակցությույնների նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետռաձգելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով, վստահության բացակայության ամենավառ ապացույցն այն է, որ մինչ օրս որեւէ քաղաքացի կամավոր կերպով չի օգտվել կուտակային համակարգից: Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց հանել կուտակային պարտադիր բաղադրիչը եւ հարցը լուծել ժողովրդական հարցման միջոցով: ՀՀԿ ներկայացուցիչ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, արձագանքելով Զոհրաբյանի ելույթին տարակուսանք հայտնեց՝ այդ ե՞րբ ենք սուտ խոսել, որ մեզ չեք վստահում: Հակոբյանի այս արտահայտությունը բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճի այն հատվածում, որտեղ նստում են ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Նախագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը ամփոփիչ ելույթում կրկին ընդգծեց, որ ընդդիմությունը ոչ թե կենսաթոշակների ավելացման գաղափարին է դեմ, այլ այդ գաղափարի իրականացման՝ կառավարության ներկայացրած տարբերակին: Նրա խոսքով, պլեբիսցիտի դրվելիք հարցը պետք է լինի ոչ թե՝ «ուզու՞մ եք, որ ձեր թոշակները բարձրացվեն», — բնականաբար, պատասխանը միանշանակ կլինի, նշեց պատգամավորը, — այլ պետք է հարցնել՝ «ուզու՞մ եք, որ ձեր եկամուտների 10 %-ը վերցվի ձեզանից՝ առնվազն 23 տարի հետո ձեզ վերադարձնելու պայմանով»: Իհարկե, այս դեպքում պատասխանը միանգամայն այլ կլինի»: Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ հանրային միջոցները մասնավոր ընկերություններին կառավարման հանձնելը հղի է լուրջ վտանգներով: Որպես օրինակ՝ պատգամավորը մեջբերեց «Արմավիայի» նախադեպը, որին հանձնվեց պետական տուրքի հավաքման լիազորությունը եւ արդյունքում՝ սնանկացած ընկերությունը 18 միլիարդ դրամ պետտուրք չվճարեց բյուջե: 

Նախորդ հոդվածը’10 խորհուրդ ուկրաինացի ժողովրդին՝ յիմաստնաց Հայոց Մեծաց եւ որք ի սփիւռս աշխարհի’
Հաջորդ հոդվածը‘Ա. Մանուկյանը` ցուցարարներին. Ինչքան շատ լինեք, այնքան քաղաքական ուժերն իրենց ավելի ուժեղ կզգան. Ֆոտոշարք ‘