‘
Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Կարծում եմ` եվրոպական դիտորդական առաքելությունների վարքագծին գնահատական տալու համար շատ տեղին ա շրջանառության մեջ դնել «ռասիստներ» եզրույթը: Էդ «մեկ քայլ առաջ»-ը ոչ այլ ինչ ա, քան մշակութային ռասիզմի դրսևորում, որը բնորոշ էր Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում իրականացվող ապարտեիդի քաղաքականությանը:
Այլ կերպ ասած՝ դու քո մենթալիտետով ու ազգային պատկանելությամբ ի վիճակի չես հասնել «սպիտակ ռասայի» բարձունքներին, որ, օրինակ, Նիդերլանդների համար ընդունելի չափանիշների ընտրություններ ունենաս: Քո համար էսքանն էլ ա հերիք:
‘