‘Էդ Ռոյս. ԱՄՆ Բաքվին պետք է ստիպի դիպուկահարներին հետ քաշել շփման գծից’

918

Խորը մտահոգություն են հարուցում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Նրա ասելով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ և Բաքվին ստիպի հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: «ԱՄՆ պետք է աջակցի հաշտության ծրագրին, որը կնախատեսի Արցախում հանրաքվեի անցկացման ստույգ օրվա սահմանում», — ընդգծել է կոնգրեսականը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր  տնօրեն Արամ Համփարյանն իր հերթին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ է արել հետևել կոնգրեսականի խորհրդին և սանձել Ադրբեջանին: 

Նախորդ հոդվածը‘Փոքր ՀԵԿ-երի «շնորհիվ» Տավուշի մարզի գետերը կանգնած են վերացման եզրին’
Հաջորդ հոդվածը‘«Ընկել են էժանի հետեւից». Պետությունը էպիլեպսիայով հիվանդներին անորակ դեղեր է մատակարարում’