‘Էդ քանդակը հուշարձան չէր. «Արձագանք» արձանի պղծման պաշտոնական արձագանքը’

1753

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ՝ Երեւան-Սեւան մայրուղու «Չայնու ոլորաններ» հատվածում անհայտ վանդալները կոտրել են 1980-ին տեղադրված «Արձագանք» անունը կրող բրոնզաձույլ արձանը: Լուսանկարիչ Գերման Ավագյանը «Ֆեյսբուքում» հրապարակել էր պղծված արձանի լուսանկարները: Հանցագործներին, ամենայն հավանականությամբ, «գրավել է» բրոնզը՝ որպես մետաղի ջարդոն:

Այսօր Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգլեոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր կայքում մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել այդ կապակցությամբ. «Հայտնի ֆոտոլրագրող Գերման Ավագյանը մարտի 2-ին ահազանգել էր, որ քանդվել է Երևան-Սևան մայրուղուն գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակը: Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հոկոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար այն հուշարձանի կարգավիճակ չունի»:

Այսինքն, նախարարությունը մատը մատին չի պատրաստվում տալ, որովհետեւ քանդակը հուշարձանի կարգավիճակ չունի, դե իսկ եթե չունի, ապա՝ ջարդել-ջարդել են, էլի: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն, ՊՆ-ն եւ կնոջ դերի բարձրացումը հայոց բանակում’
Հաջորդ հոդվածը‘Ինչու Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումից հետո Ժիրայր Լիպարիտյանը գաղտնի այցով մեկնեց Աֆղանստան. Մեդիամաքս’