‘Էթիկայի դիտորդ մարմինը կոչ է անում «Առաջին լրատվական» կայքին բավարարել Արփի Ոսկանյանի պահանջները’

677

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը այսօր հրապարակել է համատեղ փորձագիտական եզրակացությունն ընդդեմ «Առաջին լրատվական» կայքի՝ «Քաղաքական հանելուկ» վերնագրով հեղինակային բանաստեղծության արտատպման մասին ՀՀ քաղաքացի Արփի Ոսկանյանի դիմումի վերաբեյալ: Որում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վերոնշյալը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը կոչ են անում սույն վեճի կողմերին՝ «Առաջին լրատվական» կայքի խմբագրությանը եւ հեղինակ Արփի Ոսկանյանին, հեղինակային իրավունքի խախտման շուրջ ծագած վեճը լուծել արտադատական կարգով։ Մասնավորապես, ԴՄ-ն ու ՏՎԽ-ն հորդորում են «Առաջին լրատվականին»՝ պատրաստակամ լինել Արփի Ոսկանյանին լսելու եւ վերջինիս ողջամիտ պահանջները բավարարելու հարցում»:

Հիշեցնենք, որ 1in.am կայքը, առանց Ոսկանյանին զգուշացնելու, արտատպել էր Ոսկանյանի՝ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված բանաստեղծությունն ու այն վերագրել Գագիկ Ծառուկյանին, թեև բանաստեղծության մեջ անուններ չեն նշվում: Հեղինակը դիմել էր ոստիկանություն, որից հետո ոստիկանությունը խորհուրդ էր տվել Արփի Ոսկանյանին դիմել դատարան: Հարցը մինչև դատարան հասնելը ուսումնասիրության է դրվել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնում:

Նախորդ հոդվածը‘Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Վեց մեքենա դուրս է բերվել ձնաբքից’