‘Էթիկայի հանձնաժողովը մերժել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի դիմումը ‘

627

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնական(ներ)ի հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ ԹԻ ՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ի համարում հրապարակված «ԱԺ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հրապարակումը, դիմել էր ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել պատգամավորի օգնականի ինստիտուտը ազգականներով համալրելու՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը, որպես անթույլատրելի  բացառություն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված համատեղությամբ աշխատելու արգելքի սկզբունքից:

ԹԻ ՀԿ-ն կարծիք էր հայտնել, որ պատգամավորների համար նման օրենսդրական բացառությունը չի բխում իրավական պետության բաղկացուցիչը համարվող օրենքի գերակայության սկզբունքից, ինչի հետևանքով չի ձևավորվում պատգամավորի և նրա՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականի վարձատրությունն ապահովվող հարկատու հանրության վստահությունը պատգամավորի ինստիտուտի և հարգանքը՝ այն ներկայացնող մարմնի նկատմամբ:

ԹԻՀԿ

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տարեկան շահույթը կազմել է 30 միլիոն եվրո’