‘էթիկայի հանձնաժողովը «սամավոլկա» է թռել . Մամուլ’

1301

«ՀԺ»-ն գրում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ արդեն երկրորդ շաբաթն է չի հաջողվում կապ հաստատել: Թերթը գրում է.

«Արդեն երկրորդ շաբաթն է՝ չի հաջողվում կապ հաստատել Բաղրամյան 26-ում տեղավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի ողջ անձնակազմը այսքան ժամանակ «սամավոլկա» է թռել Սերժ Սարգսյանի քթի տակից։ Զանգերին ոչ ոք չի պատասխանում։ Հանձնաժողովի «սամավոլկան» այնքան երկար տևեց, որ մեզ սկսեց արդեն հետաքրքրել, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի աշխատակիցները՝ չաշխատելու համար։ Ինչպես և պետք էր սպասել՝ բավականին մեծ։ ԲՊԱԷՀ աշխատավարձը սահմանված է Հանրային ծառայության մասին օրենքով, որի հոդված 42-ի համաձայն՝ հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 15–ապատիկի չափով, նախագահի տեղակալինը՝ 16-ապատիկի չափով, նախագահինը՝ 17–ապատիկի չափով։

 Այս պահին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնյայի դրույքաչափը հավասար է 40 հազար դրամի։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանը, Արտակ Սարգսյանը և Լիլիթ Պետրոսյանը ստանում են 600 հազարական դրամ, հանձնաժողովի փոխնախագահ Արեգ Շուշյանը՝ 640 հազար դրամ, իսկ նախագահ Էմիլ Բաբայանը՝ 680 հազար դրամ աշխատավարձ։ Սա՝ առայժմ 2014թ. հուլիսի 1-ից սպասվում է քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի փոփոխություն մինչև 66 հազար դրամ։ Այդ ժամանակ ԲՊԱէՀ անդամները կստանան 990 հազար դրամ, փոխնախագահը՝ 1 միլիոն 56 հազար դրամ, նախագահը՝ 1 միլիոն 122 հազար դրամ»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գծատերերի ցույցը նույնն է, որ նախարարները պահանջեն ատկատը դարձնել 30 տոկոս. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետը հերթական անգամ «դուրս է տվել». Մամուլ’