‘
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (նախագահ) Էմիլ Բաբայանի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Բաբայանին նշանակել է գլխավոր դատախազի տեղակալ: Հիշեցնենք, որ դատախազի տեղակալ Արամ Դանիելյանը օրերս պաշտոնանկ է արվել:
‘