Կաբարդինո-Բալկարիայում Էլբրուս սարի վերելքի ժամանակ զոհվել է հինգ լեռնագնաց, արշավի 14 մասնակիցների հաջողվել է փրկել։
Գրեթե 5400 մետր բարձրության վրա գտնվող մարդկանց որոնողական և փրկարարական գործողությունները շարունակվել են յոթ ժամից ավելի։
Կաբարդինո-Բալկարիայում ԱԻՆ գլխավոր վարչության պետի խոսքով՝ փրկված լեռնագնացներից շատերը վնասվածքներ են ստացել։ «Գրեթե բոլորը ցրտահարություններ ունեն, շատերի մոտ վերջույթների կոտրվածքներ են»,- նշել է նա։
Զբոսաշրջիկների խումբը օգնություն է խնդրել Էլբրուսում եղանակը փչանալուց հետո։ ТАСС-ի աղբյուրը հայտնել է, որ խմբում եղել են լեռնագնացներ Ռուսաստանի 11 մարզերից, նրանք բոլորը 30-ից բարձր տարիքի են եղել, հիմնականում՝ փորձ չեն ունեցել։
Փոխանցում է BBC-ն։