‘Էլբրուսում որոնում են մոսկվացի երեք լեռնագնացների’

600

Կաբարդինա-Բալկարիայի լեռներում՝ Էլբրուսի վրա, այսօր առավոտից սկսվել են մոսկվացի երեք լեռնագնացների որոնումները: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից: «Մոսկվացի զբոսաշրջիկների խումբը, որ Տերսկոլ ավանից ուղևորվել է դեպի Էլբրուսի արևմտյան գագաթ՝ ծովի մակերևույթից 5 հազար մետր բարձրության վրա, երեկ երեկոյից, ինչպես հաստատված կարգն է պահանջում, կապի մեջ չի մտնում»,- հաղորդել է մամլո ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ խումբը գրանցված է եղել Էլբրուսի բարձրլեռնային փրկարարական ջոկատի կողմից: Որոնողական աշխատանքների մեջ ընդգրկվել են 30 փրկարարներ և տեխնիկայի 4 միավոր, այդ թվում՝ բարձրլեռնային PATPAK ձյունագնաց:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մրցակցությունից չեմ վախենում’
Հաջորդ հոդվածը’11 մարդատար եւ հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից’