‘
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փորձում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի խնդրով քննարկումներն այս նստաշրջան մտցնելու հարցը: Գալուստ Սահակյանը, սակայն, ամեն գնով փորձում էր այնպես անել, որ հարցը շրջանցվի: Ի վերջո, Զուրաբյանը հարցրեց. «Կարո՞ղ ենք արդյոք այս օրակարգի հարց դարձնել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը»: Սահակյանը նորից փոխեց թեման: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում վերցնել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում դահլիճում: Այժմ ԱԺ-ում ընդմիջում է:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննող ժամանանավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում արտահերթ կարգով ընդգրկելու համար:
‘