‘Էլթոն Ջոնը ամուսնացել է իր վաղեմի կողակցի հետ’

662

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը կիրակի օրը գրանցել է ամուսնությունը իր կողակցի՝ Դևիդ Ֆերնիշի հետ: Հարսանիքը կայացել է համաշխարհային աստղի՝ Վինձորում գտնվող տանը, Դևիդի հետ քաղաքացիական ամուսնություն կնքելուց ինը տարի անց:

Հարսանիքին հրավիրվել են նորապսակների ամենամտերիմ մարդիկ՝ հիսուն հոգի: Հրավիրյալների թվում են եղել Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորյայի հետ, դերասանուհի Էլիզաբեթ Հերլին և ռոք երաժիշտ Օզի Օսբորնը՝ տիկնոջ հետ միասին:

Սըր Էլթոն Ջոնը և Դևիդ Ֆերնիշը, անցնելով իրենց մի ագարակից մյուսը՝ Անգլիայում, Բևեռլի-Հիլզում, Ատլանտայում, Վենետիկում և Նիսում, իրենց քաղաքացիական միությունը հաստատեցին միանգամից, հենց որ 2005 թ. Բրիտանիան պաշտոնապես թույլատրեց այն: Նրանք միասին են ապրում արդեն 21 տարի:

2014 թ. Անգլիայում և Ուելսում օրինականացվեցին համասեռ ամուսնությունները, իսկ անցյալ շաբաթ նաև Շոտլանդիան ընդունեց այդ օրենքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԿԵ-ն ակնկալում է շահագործել Իրան-Հայաստան երկաթուղին ‘
Հաջորդ հոդվածը’70 տարեկան հասակում մահացել է hայտնի երգիչ Ջո Քոքերը’