‘Էլթոն Ջոնը զբոսնել է Dolce & Gabbana պայուսակով՝ բրենդը բոյկոտելուց հետո ‘

847

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին նկատել են Dolce & Gabbana պայուսակով զբոսնելիս իտալական բրենդը բոյկոտելուց մի քանի ժամ անց: Այս մասին տեղեկացնում է The Daily Express-ը: Նշվում է, որ Էլթոն Ջոնը պայուսակի մեջ կրում էր իր նախաճաշը:
Երգչի ներկայացուցիչը հայտարարել է, որ ինտերենտում հայտնված՝ աստղի նկարները ֆոտոմոնտաժի են ենթարկվել, սակայն, ավելի ուշ հաստատել է, որ դա իսկապես Dolce & Gabbana պայուսակն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը որոշել էր հրաժարվել Dolce & Gabbana իրերից՝ նորաձեւության տան հիմնադիրների՝ արհեստական բեղնավորման անբնականության մասին հայտարարության պատճառով: Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո  Գաբբանան՝  Իտալական Panorama հրատարակչությանը տված հարցազրույցում հայտարարել են, որ համասեռ զույգերի կողմից փոխնակ մայրերի օգտագործումն անընդունելի է:

 Էլթոն Ջոնի հայտարարած բոյկոտին միացել են այլ արտասահմանյան աստղեր: Դրանց թվում են երգիչ Ռիքի Մարտինը, ով 2008թ. օգոստոսին փոխնակ մորից ծնված երկվորյակ տղաների հայր էր դարձել, երգչուհի Քորթնի Լավը, դերասան Էլ Ռոքերը եւ ուրիշներ:

Մարտի 15-ին՝ հարցազրույցից մեկ օր անց, Ստեֆանո Գաբբանան հայտարարել է, որ իրենք չեն ուզեցել վիրավորել որեւէ մեկին, այլ արտահայտել են իրենց կարծիքը:

Էլթոն Ջոնը  և  նրա կողակից Դևիդ Ֆերնիշը մեծացնում են երկու որդի: Զույգի առաջնեկը՝ Զաքարիա Ջեքսոն Լեոն Ֆերնիշ-Ջոնը, ծնվել է 2010թ. դեկտեմբերի 25-ին: 2013թ. հունվարի 1-ին,զույգը երկրորդ անգամ է ծնող դարձել: Լույս աշխարհ է եկել Էլայջա Ջոզեֆ Դանիել Ֆերնիշ-Ջոնը: Երկու երեխաներին էլ ծնել է միեւնույն փոխնակ մայրը:

http://lenta.ru/news/2015/03/18/dolce/

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը Ադրբեջանին՝ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ.168’